Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը.
«Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է, պայմանավորված ակցիա, դրան, ըստ երևույթին, կհետևի ինչ-որ պայմանավորվածություն, կամ անցումային փաստաթուղթ, ըստ երևույթին անկլավների հետ կապված:
Թատրոնի թիրախը հանրությունն է, նրա արձագանքը, ըստ արձագանքի, կխաղարկվի հաջորդ արարը: Հանրության զիջողականության պոտենցիալն է թեստավորվում, բայց առաջին հերթին սյունեցիների:
Թեստի արդյունքները հետագա քայլերի համար կարևոր են լինելու»: