▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետը ո՞ր Սամվել Հարությունյանին է վիրավորանք հասցրել

«Փաստինֆո»-ն գրում է. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի վերաքննիչ բողոքը:  Վերաքննիչ դատարանը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 29.10.2014թ. վճիռը Սամվել Հարությունյանն ընդդեմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, հայցադիմումի գործով թողել է  անփոփոխ, օրինական ուժի մեջ:  

Հայցվոր Սամվել Հարությունյանը ներկայացված հայցադիմումով՝ հիմք ընդունելով լրատվական կայքում տեղադրված  տեսանյութը՝ որտեղ լրագրողի՝ «Ձեր ընդդիմախոսներից, մասնավորապես՝  Սամվել Հարությունյանը,  Ձեր հասցեին այդքան մեղադրանքներ է հնչեցնում» հարցադրմանը Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է՝ «Չեմ կարծում, որ հոգեկան հիվանդի մասին հիմա ես պետք է ինչ-որ բացատրություններ տամ», հայցվորը դատարանից խնդրել է պատասխանողին պարտավորեցնել հրապարակայնորեն` նույն կայքի միջոցով ներողություն խնդրել իրենից` «հոգեկան հիվանդ» հրապարակային արտահայտության համար և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում:

 Ըստ հայցվորի, ակնհայտ է, որ պատասխանողի կողմից իր հասցեին արված «հոգեկան հիվանդ» հրապարակային արտահայտությունը արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով՝  վիրավորանք է։  

Վերաքննիչ դատարանն  արձանագրել  է, որ հայցվորի կողմից չի ապացուցվել, որ պատասխանողի կողմից  վիրավորանք պարունակող արտահայտությունը ուղղված է եղել հայցվորին՝ այդ  պարագայում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի չապացուցման բացասական հետևանքները կրում է հայցվորը:  

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում առաջին ատյանի դատարանի  այն եզրահանգումը, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և դատաքննությամբ հետազոտված լրատվական կայքի տեսանյութում հարցազրույցի ժամանակ լրագրողի կողմից չի մասնավորեցվել, թե որ Սամվել Հարությունյանի մասին է խոսքը:  Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ մեկ այլ անձ՝  Գորիսում բնակվող Սամվել  Հարությունյանը նույնպես հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի`  լրատվական կայքի միջոցով «հոգեկան հիվանդ» արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին: 

Ընդ որում` թե՛ հայցադիմումի դեմ ներկայացված առարկությամբ, և թե՛ դատաքննությամբ սկզբնական հայցով պատասխանողի ներկայացուցիչը ցուցմունք է տվել այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանի կողմից լրատվական կայքում հնչեցված «հոգեկան հիվանդ» արտահայտությունը ուղղված է եղել ոչ թե Երևանում բնակվող Սամվել Հարությունյանին, այլ ուղղված է եղել Գորիսում բնակվող Սամվել Հարությունյանին, որը նույնպես մեղադրանքներ է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի հասցեին:  Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարել վերաքննիչ բողոքի հիմքերը և գտել, որ առաջին ատյանի դատարանը՝  իրականացնելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, թույլ չի տվել վերաքննիչ բողոքում վկայակոչված և գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ:  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի վերաքննիչ բողոքը: 
 
Վերաքննիչ դատարանը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 29.10.2014թ. վճիռը Սամվել Հարությունյանն ընդդեմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, հայցադիմումի գործով թողել է  անփոփոխ, օրինական ուժի մեջ: 
 
Հայցվոր Սամվել Հարությունյանը ներկայացված հայցադիմումով՝ հիմք ընդունելով լրատվական կայքում տեղադրված  տեսանյութը՝ որտեղ լրագրողի՝ «Ձեր ընդդիմախոսներից, մասնավորապես՝  Սամվել Հարությունյանը,  Ձեր հասցեին այդքան մեղադրանքներ է հնչեցնում» հարցադրմանը Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է՝ «Չեմ կարծում, որ հոգեկան հիվանդի մասին հիմա ես պետք է ինչ-որ բացատրություններ տամ», հայցվորը դատարանից խնդրել է պատասխանողին պարտավորեցնել հրապարակայնորեն` նույն կայքի միջոցով ներողություն խնդրել իրենից` «հոգեկան հիվանդ» հրապարակային արտահայտության համար և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում:
 
Ըստ հայցվորի, ակնհայտ է, որ պատասխանողի կողմից իր հասցեին արված «հոգեկան հիվանդ» հրապարակային արտահայտությունը արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով՝  վիրավորանք է։ 
 
Վերաքննիչ դատարանն  արձանագրել  է, որ հայցվորի կողմից չի ապացուցվել, որ պատասխանողի կողմից  վիրավորանք պարունակող արտահայտությունը ուղղված է եղել հայցվորին՝ այդ  պարագայում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի չապացուցման բացասական հետևանքները կրում է հայցվորը: 
 
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում առաջին ատյանի դատարանի  այն եզրահանգումը, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և դատաքննությամբ հետազոտված լրատվական կայքի տեսանյութում հարցազրույցի ժամանակ լրագրողի կողմից չի մասնավորեցվել, թե որ Սամվել Հարությունյանի մասին է խոսքը: 
 
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ մեկ այլ անձ՝  Գորիսում բնակվող Սամվել  Հարությունյանը նույնպես հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի`  լրատվական կայքի միջոցով «հոգեկան հիվանդ» արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին:
 
Ընդ որում` թե՛ հայցադիմումի դեմ ներկայացված առարկությամբ, և թե՛ դատաքննությամբ սկզբնական հայցով պատասխանողի ներկայացուցիչը ցուցմունք է տվել այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանի կողմից լրատվական կայքում հնչեցված «հոգեկան հիվանդ» արտահայտությունը ուղղված է եղել ոչ թե Երևանում բնակվող Սամվել Հարությունյանին, այլ ուղղված է եղել Գորիսում բնակվող Սամվել Հարությունյանին, որը նույնպես մեղադրանքներ է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի հասցեին: 
 
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարել վերաքննիչ բողոքի հիմքերը և գտել, որ առաջին ատյանի դատարանը՝  իրականացնելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, թույլ չի տվել վերաքննիչ բողոքում վկայակոչված և գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ:
 
 
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին