▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մասին տեսանյութ է տարածվում սխալ մեկնաբանությամբ

Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Այս տեսագրությունը տարածում են այս մեկնաբանությամբ. Սյունիքում ժողովուրդը ցանկացել է գնալ թշնամուն վռնդել մեր հողից, բայց զորքերը ջրցանով թույլ չեն տվել դա։

Հ․Գ․ Տեսագրությունը, որը ակտիվ տարածվում է պարզվեց 2015 թվականի ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «Անխախտելի եղբայրություն-2015» խաղաղապահ զորավարժությունն է եղել:

Մեկնաբանություններում լրագրող-գործընկերներս Ազա Սարգսյանը և Վահե Եղիազարյանը նյութի հղումն ու նյութի պատասխանն են դրել Ոստիկանության կողմից։

Պարզեցինք, որ սա էլ ևս մեկ օրինակ է մեր երկրի ինֆորմացիոն անվտանգության թերացումից։

Հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ - ին այս տեսագրության տարածումը սխալ մեկնաբանությամբ կանխել, եթե դա հնարավոր է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին