▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում հայ եւ ադրբեջանցի զինվորականների վեճի եւ քաշքշուկի հետեւանքով երկու կողմից էլ կան վնասվածք ստացածներ. ՊՆ

Երեկ՝ մայիսի 20-ին, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ Սեւ լճի մերձակայքում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով հայկական եւ ադրբեջանական կողմերի զինվորները վնասվածքներ են ստացել։ Այս տեղեկությունը հաստատում են ՊՆ-ից։

«Հիմնականում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, լուրջ բան չկա»,– փոխանցում են ՊՆ–ից՝ չհստակեցնելով տուժածների թիվը։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մայիսի 20-ի երեկոյան, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիրավորների մասին չէր հաղորդվում։ Միջադեպի հետեւանքով 11 զինվոր է  տեղափոխվել  Գորիսի հիվանդանոց։

Կարդացեք նաև՝ Երեկ երեկոյան Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով. ՊՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին