▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզան Մարգարյանը` իր չարաբաստիկ հիվանդությունը հաղթահարելու, թոռնիկների և Սիրուշոյի մասին

Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Որոշ ժամանակ առաջ առողջական խնդիրներ ունեիք։  Ինչպե՞ս իմացաք այդ մասին, ինչպե՞ս եք զգում Ձեզ հիմա։

–Անակնկալ ձևով ինձ մոտ բավականին լուրջ հիվանդություն հայտնաբերվեց։ Երևի Սիրուշոյի բնազդն էր, նա ստիպողաբար ինձ ուղարկեց ստուգման։ Դեռ որևէ բան չկար, անգամ նախանշաններ չկային, բայց հայտնաբերվեց չարաբաստիկ հիվանդություն։ Վիրահատություններից հետո, հուսամ, որ ամեն ինչ անցյալում է։ Փառք Աստծո, հիմա փորձում եմ լավ զգալ։

Պայքարո՞ղ տեսակ եք։

–Համբերատար մարդ եմ և շուտ չեմ հանձնվում, հիասթափվում։ Ամեն ինչի վերջում փորձում եմ տեսնել այդ լույսը։ Ինձ շատ է օգնում հավատը։ Գիտակցում ես, որ ամեն դժվարություն մարդու համար է և պետք է հաղթահարես։

Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը թոռնիկների հետ։

–Շատ հետաքրքիր։ Մեծ թոռնիկս արդեն խոսում է։ Շատ համով է խոսում։ Խելացի երեխա է։ Նույնիսկ մենք չենք նկատում, որ երբեմն իր հետ վարվում ենք  մեծի պես, բայց հանկարծ անդրադառնում ենք, որ նա ընդամենը 2,5 տարեկան է։ Պարզապես իր մտքերը, իր ուշիմությունը, կենտրոնացումը ստիպում է, որ մենք իր մասին մտածեք որպես ավելի մեծի։ Իսկ փոքրիկը պարզապես համով բալիկ է։ Ռոբերտը շատ ակտիվ է, հետաքրքիր երեխա է։ Աչքից ոչ մի բան չի վրիպում։ Փոքրիկի համար դեռ չենք կարող ասել չարաճճի՞ է, թե` ոչ, քանի որ դեռ գրկի երեխա է։

 Ո՞րն է եղել Ռոբերտի առաջին բառը։

 –Առաջինը մամա է ասել։

 –Ձեր թոռնիկները նմա՞ն են Սիրուշոյին։

 –Շատ եմ նմանեցնում։ Երբեմն, նրանց նայելիս հիշում եմ Սիրուշոյի մանկությունը։ Միշտ Սիրուշոյին ասում եմ` այս տարիքում դու էլ էիր այսպես անում։ Շատ–շատ գծեր կան, որ նման են։ Նախ՝ խելացիությունը։ Մենք Սիրուշոյի հետ էլ ենք փոքրուց խոսել մեծի պես։ Ինքն ամեն ինչ ընկալում էր, խելացի պատասխանում։ Միևնույն ժամանակ, միշտ մանկություն է ունեցել իր մեջ. նույնիսկ հիմա։ Փոքրի մասին դեռ չեմ կարող ասել, բայց մեծ տղան բավականին նման է։ Չնայած՝ պապայի կողմին էլ է շատ նման։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին