▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տա Աստված, որ Փաշինյանի ավտոմատը կիրառելու անհրաժեշտություն չունենա»․ Քոչարյան

«Անվտանգության աշխատակիցները զինված են ու ունեն հստակ գործառույթ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը երբեք ժողովրդի առաջ ավտոմատով հանդես չի եկել։ Ինքն ասաց, թե ինչու է դա հնչեցնում, բոլորն էլ հասկացան, թե ինչի մասին է խոսքը: Ինքնաձիգի փողը ժողովրդի վրա ուղղված չի եղել՝ փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա, հանցագործ էլ կա: Ավտոմատն իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, տա Աստված, որ այն կիրառելու անհրաժեշտություն երբեք չլինի»։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/nikol_pashinyan_5.jpg

Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողներին, որոնք ՔՊ-ական պատգամավորին հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը երբեք փողոցներում ավտոմատով ման չի եկել։ Ավելի ուշ էլ համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է նրա անվտանգության աշխատակիցներից մեկն ինքնաձիգի փողը ցույց տալիս ավտոմեքենայից։

 

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին