▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը

Թարմացված․ Այսօր՝ հունվարի 12-ին, իրավապահները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած սրբապղծության դեպքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ու համայնքային ոստիկանները 40-ից ավելի հասցեներում են եղել, ողջ գիշեր իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ:

Արդեն լուսաբացին հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացել ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողացել են մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Ճամբարակի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողոնի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։

***

Երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները տակն ու վրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են հերոսի տան անկյունում եղած իրերը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին