▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալին Նայիրը՝ Ստամբուլի Պեզճյան Մայր վարժարանի նորանշանակ տնօրեն

Հայ ազգային ինքնության պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը մշտապես եղել մնում են մեր ժողովրդի ազգային հոգեկերտվածքի կարևորագույն բաղկացուցիչը: Դարեր շարունակ օտար տիրապետողների լծի տակ գտնվելը, ազգային ինքնության կորստի մշտական սպառնալիքը, ձուլման վտանգը հայոց գիտակցության մեջ առանձնահատուկ մոտեցում վերաբերմունք են առաջ բերել հայապահպան կարևորագույն ինստիտուտի` Հայ ազգային դպրոցի հանդեպ:

Այսօր էլ  Սփյուռքում հայապահպանության գործում մեծ է հայկական դպրոցների դերը: Այս առումով հարկ է առանձնացնել Ստամբուլի Պեզճյան Մայր վարժարանը: Նշենք, որ վարժարանի տնօրեն է նշանակվել Թալին Նայիրը: Հայտնի է, որ վերջին տարիներին այդ պաշտոնը զբաղեցնում էր Եղիսաբեթ Չաթանասլյանը:  Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր եկեղեցու թաղային խորհուրդն ու Պեզճյան Մայր վարժարանի հիմնադիր ներկայացուցիչը որոշեցին  տնօրեն նշանակել Թալինին, ով 25 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել համայքնի տարբեր վարժարաններում: Թալին Նայիրը բարձրագույն կրթություն է ստացել  «Մարմարա»  համալսարանում, ապա կրթությունը շարունակել է Ստամբուլի «Թիճարեթ» և Երևանի պետական համալսարաններում: Թալին Նայիրը զանազան վարժարաններում է պաշտոնավարել: Աշխատել է նաև Ուլուսի ՄԷՖ վարժարանում որպես ուսուցչուհի: Թալին Նայիրը ծավալել է նաև մշակութային գործունեություն, եղել է նաև պարուսույց:

Նշենք, որ Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում,  այսօր գործում է հայկական 5 ավագ դպրոց և 14 նախակրթարան: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին