▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարեսկզբից միայն Երևանում վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

2022-ի հունվարից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկների կողմից արձանագրված իրավախախտումներով միայն Երևանի քննչական տարածքային տարբեր ստորաբաժանումներ ուղարկված նյութերով վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այսինքն` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իսկ որոշ իրավախախտումներ էլ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, նախատեսում են քրեական պատասխանատվություն։ Ի դեպ, վարորդը կարող է բողոքարկել պարեկային ծառայողի գործողությունները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին