▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թարգեք էս կրկեսը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Նախարար, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չես տարբերում», «Նախարար, Ձեր երեխեքին էլ է կարտոֆիլ մեծացրել», «Պահանջում ենք ներողություն խնդրել ՀՀ բոլոր աղջիկներից» «Կարտոշկեն դու ես» «Je suis կարտոլ» գրություններով պաստառներով մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ ու ՀՀ գյուխնախարար Սերգո Կարապետյանից պահանջում էին ներողություն խնդրել փետրվարի 24-ին Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք» հորդորի համար։

Ժողովուրդ, չե՞ք զգում, որ ամեն բան անլրջացնում եք, քաղաքացիական ակտիվությունը վերածում եք ֆարսի, կրկեսի: Համաձայն եմ՝ գյուղնախարարն ամենահաջող համեմատությունը չի բերել, բայց հաստատ համոզված եմ՝ աղջիկներին ու կանանց վիրավորելու ցանկություն չի ունեցել: Թարգեք էս կրկեսը, երկրում էնքան լուրջ պրոբլեմներ կան, ըդնվզում եք՝ դրանց դեմ բողոքեք:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին