▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը հանուն բիզնեսմենի քանդել է տվել ազատամարտիկի տունը.«Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կայացրած որոշման հիման վրա 2013 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները քանդել են Տիչինայի փողոցին հարող տարածքում «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանի կառուցած շինությունը:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ պատճառն եղել է այն, որ քաղաքապետարանն ազատամարտիկի կողմից 10 տարի վարձակալած հողատարածքը՝ այնտեղ կառուցած ինքնակամ շինության հետ մեկտեղ, վաճառել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին: Այսինքն՝ Տ. Մարգարյանի համար կարևորը ոչ թե մեր երկրի համար արյուն թափած ազատամարտիկն է, այլ փողը և անհայտ ծագմամբ վճարունակ գործարարները:

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է քաղաքապետի հրահանգով քանդված տարածք և արձանագրել սարսափելի իրողություն. 10 տարի շարունակ մշակված շուրջ 150 մրգատու ծառերն անխնա փշրված են, տուն կառուցելու փորձերն էլ՝ հիմնովին ջախջախված: Այնպիսի տպավորություն էր, թե թշնամին է անցել այդ տարածքով:

«Սկզբում ինձ արգելեցին մտնել տարածք, իսկ ավելի ուշ ամեն ինչ քանդեցին: Իմ տարիների քրտնաջան աշխատանքը հողին հավասարեցրին: Բա դա խի՞ղճ Է: Եթե ես այնտեղ լինեի, չգիտեմ, թե ինձ հետ ինչ կկատարվեր, եթե տեսնեի, թե իմ ստեղծածը ոնց են ոչնչացնում: 8 տարի աղջիկս ամուսնու հետ վարձով է ապրում, և մենք որոշել էինք, որ որպես նոր ձևավորվող երիտասարդ ընտանիք՝ այդ հողատարածքում  կառուցած տանը կապրեն իրենք: Բայց քաղաքապետը քանդեց աղջկաս տունը,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկը, հավելելով- «Էլ իմ ապրելը քանի՞ կոպեկ արժե: Մի շիշ բենզին է, կլցնեմ վրաս ու կվառեմ հենց բոլորի ներկայությամբ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին