▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը որոշել է ոստիկանների «հացը կտրել». «Ժողովուրդ»

Վճարովի կայանատեղիների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կայացրած վերջին որոշումը հարուցել է շատ վարորդների զայրույթը, քանի որ 5 րոպեից թեկուզ մեկ րոպե ավել կայանելու համար սեպ¬տեմբերի 1-ից գանձվելու է 1 ժամի համար նախատեսված 100 դրամ գումար: Բացի այդ, կայանատեղիների մասին ընդունած որոշումը հակասում է ՀՀ օրենքներին: Գրում է «Ժողովուրդ»-ն ու հավելում, որ մասնավորապես այն, որ տեսախցիկներով խախտումներ արձանագրելն ու դրանցով տուգանքներ նշանակելը բացառապես ՀՀ ՃՈ գործառույթն է: Փաստորեն, Երևա¬նի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է ոստիկանների «հացը կտրել»: Բայց սա էլ դեռ վերջը չէ: Պարզ¬վում է՝ կարմիր գծանշումների մեջ կանգնած ավտոմեքենաների անվտանգությունը որևէ կառույց չի երաշխա¬վորում: Իսկ թե ինչի համար են գանձվում գումարները, այդպես էլ անհասկանալի է մնում: Միայն պարզ է, որ տուգանքներից հավաքված գումարների 70 տոկոսը գրպանելու են «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ըն¬կերությունները, իսկ 30 տոկոսը մտնելու է Երևանի բյուջե: Խոշորացվեց նաև այս ոլորտը:

 Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներԺողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին