|
«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ներկայացրեց իր թիմի կողմից ընտրացուցակներում հայտնաբերած խախտումները:
Արտակ Թովմասյանի թիմը իրականացրել է 2021թ. մայիսի 31-ի, 2021թ. հունիսի 13-ի և 2018թ. պաշտոնապես հրապարակված ընտրացուցակների վերլուծություն և ստացել այն պատկերը, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում նախորդի համեմատ ավելացել է երկու հարյուր հազար մարդ։ Թովմասյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է դեպք, որ մեկ բնակարանի հասցեում մինչև 145 մարդ է գրանցված, ինչպես նաև այլ համայնքներից հազարավոր քաղաքացիներ գրանցում են ստացել նաև Երևանում կամ հակառակը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |
«Տասնյակ հազարավոր կեղծիքներ՝ ընտրական ցուցակներում»․ Արտակ Թովմասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



