▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տատս որբացել էր Շուշիի ջարդերի արդյունքում, մայրս փրկվել էր Բաքվի ջարդերից․ Ռուբեն Ռուբինյան

Աժ Արտաքին հարաբերությունների մշատական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ հեռու գնալ պետք չէ, որպեսզի իմանաս Ադրբեջանի տարբեր տարիների իշխանությունների վարած հակահայ քաղաքականության մասին։

/filemanager/uploads/Ruben_Rubinyan.jpg

«Իմ տատը, որն արցախցի էր, որբ էր։ Մեր ընտանիքում ասում են՝ նա որբացել էր 1920թ. Շուշիի ջարդերի հետևանքով: Նրա թոռը՝ մայրս, ծնվել և իր կյանքի առաջին տարիներն անցկացրել է Բաքվում և ճակատագրի հեգնանքով պատճառը, որ նա և իր ընտանիքը փրկվել են Բաքվի ջարդերից, հակահայկական խտրականության մեկ այլ դրսևորում է, որովհետև նրա հայրը՝ պապս, որը կրկին ճակատագրի հեգնանքով մասնակցել էր Հայրենական պատերազմին, հասել էր Բեռլին և իր ներդրումն էր ունեցել նացիզմի հանդեպ հաղթանակի գործում, 1970թ. ստիպված էր եղել վերցնել ընտանիքը և տեղափոխվել Երևան, որովհետև ինչպես շատ հայեր, այնպես էլ ինքը Խորհրդային Ադրբեջանում խտրականության էին ենթարկվում։ Կոնկրետ իմ ընտանիքի դեպքում կարելի է տեսնել այն հակահայկական գիծը, որ իրականացրել են հայության հանդեպ: Ցավոք, այս քաղաքականությունը շարունակում է նաև այսօր»,- Ազգային ժողովում Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստին, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին, պատմեց Ռուբեն Ռուբինյանը` հավելելով, որ Արցախցիների կյանքը սակարկման ենթակա չէ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին