«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման անվան տակ հերթական զիջմանն են գնալու Տավուշի հատվածում: Մեզ հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է: - Պարո՛ն Հակոբյան, ծանո՞թ եք Տավուշում սահմանազատման մասով երեկ արված պաշտոնական հայտարարություններին, ինչպե՞ս դա կմեկնաբանեք, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ է լինելու Տավուշում: - Ես չեմ տեսել այդ հայտարարությունը: Ես հոգնել եմ. ամեն ինչ ասել եմ, հենց ձեր օրաթերթի հետ զրույցում մի քանի անգամ ասել եմ՝ նայեցե՛ք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, էնտեղ ամեն ինչ գրված է, հերթով կատարվելու է: - Այո՛, 2 տարի առաջ ինչ ասել եմ, ուժի մեջ է: - Պարո՛ն Հակոբյան, բայց այդ եռակողմ հայտարարությունը միայն Արցախին էր վերաբերում, ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումների մասին խոսք չկա այնտեղ: - Եռակողմ փաստաթղթի ո՞ր կետի համաձայն է Տավուշում զիջումներ արվում: - 5-րդ կետի համաձայն»: |
Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
![515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի](http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/chanaparhayin_vostikanutyun.jpg)
ավելին
![Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում](http://asekose.am/upload/news/admin/2012/12/50d44507d753f_medium.jpg)
ավելին
![Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով](http://asekose.am/filemanager/uploads/2023/12/week-2/annahakobyan.jpg)
ավելին
![Իրենց հետ տարել էին միանգամից 2 լուսանկարչի եւ 2 օպերատորի](http://asekose.am/filemanager/uploads/2023/03/week-3/annanikol.jpg)
ավելին
![Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել](http://asekose.am/upload/news/admin/2016/10/58121e174d60d_medium.jpg)
ավելին
![Փաշինյանն իրեն կողմնակից «սփյո՞ւռք» է ստեղծում](http://asekose.am/filemanager/uploads/Aj-Pashinyan.jpeg)
ավելին