▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում թութը հասել է. սահմանամերձ գյուղում թթենին երկրորդ անգամ է բերք տվել

Տավուշի մարզում թթենին դարձյալ բերք է տվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։

Սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ապացույցներ է հրապարակել թերահավատների համար։

 «Ոմանք չէին հավատում, որ թթենին 2–րդ բերքն է տվել։ Համոզվեք, այսօր եմ նկարվել»,– գրում է գյուղապետը` հրապարակելով բերքառատ թթենու լուսանկարը։

Նշենք, որ մինչ այդ` նոյեմբերի 28-ին Սամվել Սաղոյանն արդեն հայտնել էր Տավուշում թթենու` ուշ աշնանային բերքի մասին։  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին