▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական ռեքվիեմ․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը լուսանկար ու բանաստեղծություն է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում։

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական ՌԵՔՎԻԵՄ

Մի օր կպարկես հողի տակ,

Խորը փոսում՝ սիրով փորված:

Չորս կողմդ միայն չորս տախտակ,

Բերանդ էլ երկու տակ կարված:

Աչքերդ կուզենաս բացել՝

Կոպերդ կլինեն մեխված.

Կուզենաս ողբաձայն լացել՝

Բիբերդ կլինեն նեխված:

Ձեռքերդ կուզենաս շարժել՝

Ջարդված կլինի ամեն մատ:

Խորը շունչ կուզենաս քաշել՝

Չես ունենա թոք ոչ մի հատ:

Կուզենաս գոռալ սարսափից՝

Կոկորդդ լոկ կխռխռա:

Կփորձես զարթնել տագնապից՝

Սիրտ չի լինի, որ թրթռա:

Ոտքերդ ծալել կուզենաս,

Ծնկներդ կընկնեն վրայից:

Կ(ը)երազես, որ արթնանաս,

Քանզի վախենում ես մահից:

Միայն ուղեղդ քո համար,

Մի միտք է պնդելու անվերջ,

Որ դու մեռել ես, այ հիմար:

Սատկած, պարկած ես փոսի մեջ:

Առանց զոմբիների բանակ,

Առանց ոստիկաններ շարված,

Չորս կողմդ միայն չորս տախտակ,

Բերանդ էլ երկու տակ կարված:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին