▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Թավշյա հեղափոխություն» երևույթի արդյունքում հնարավորություն ունեցանք նորից ճանաչել մեզ»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Թավշյա հեղափոխություն» ինքնահռչակված երևույթի արդյունքում մենք՝ որպես ժողովուրդ, հնարավորություն ունեցանք նորից ու կրկին ճանաչել ինքներս մեզ... Մեզ հաջողվեց պարզել, թե մեր շարքերում ինչպիսի իրական հարաբերակցություն ունեն տարիներ շարունակ կողք-կողքի ապրող հայրենասերն ու դավաճանը, ազգայնականն ու օտարամոլը, ստեղծողն ու քանդողը և, վերջապես՝ մտածողն ու չմտածողը... Մենք նորից համոզվեցինք, որ ազգովի գտնվում ենք այն նույն ընթացքի մեջ, որից դասեր քաղելու փոխարեն, գերադասում ենք անտեսել այն ամեն կարևորը, ինչի արդյունքում շարունակ կորցրել և կորցնում ենք...
Հ.Գ. Հետաքրքիր ժողովուրդ ենք չէ՞, որ, հիմնովին քանդվածը վերաստեղծելով, նորից գայթակղվում ենք ստեղծածը քանդելու համառ ցանկությամբ...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին