▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսահայ համայնքը սիրիահայերին օգնության նպատակով հանգանակված գումարը փոխանցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Թբիլիսիի մի շարք հայկական ոչ կառավարական կազմակերպություններ, արձագանքելով ծանր կացության մեջ գտնվող սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին օգնություն ցուցաբերելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոչին, կազմակերպեցին տարբեր միջոցառումներ, որտեղից գոյացած գումարը պետք է օգտագործվեր սիրիահայերին օգնության նպատակով: Բարեգործական գործողությանը իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը, Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, «Armenian Art Hall» էլեկտրոնային ամսագիրը, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, «Պանհայկական խաղերի» միջազգային ասոցիացիայի Վրաստանի մասնաճյուղը, Թեմի հոգևոր դասը, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, թբիլիսահայ համայնքի անդամներ: Հանգանակված գումարը՝ 5000 ամերիկյան դոլարը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և միջնորդությամբ, փոխանցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 200 հազար ԱՄՆ դոլար գումար արդեն փոխանցել էր սիրիահայերին օգնության հիմնադրամին, այնուհետև տրամադրեց ևս 200 հազար ԱՄՆ դոլար, որտեղ փոքրիկ մաս է կազմում Վիրահայ համայնքի հանգանակությունը:

 

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին