Հուլիսի 19-ի երեկոյան մոտ 50 վրացիներ հարձակվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագի մասնակիցների վրա և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին:
Միջադեպը փորձել է հարթել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, սակայն հարվածներից նրան էլ են բաժին հասցրել: Այնուհետև նրանք մուտք են գործել նաև հարևանությամբ գործող Հայարտուն մշակութային կենտրոն և անվայելուչ արտահայտություններով սպառնալիքներ հնչեցրել:
Պարզվում է, միջադեպի պատճառը կենցաղային է. եկեղեցու սպասավոր Տեր Մանուկն իր ավտոմեքենան կանգնեցրել է մեկի բակի մուտքի մոտ:
Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից