▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիի կենտրոնում նոր սողանք է առաջացել

 

Թբիլիսիի կենտրոնում ևս մեկ սողանք է առաջացել. հայտնում է Грузия-Online-ը: Չեչելաշվիլի փողոցում գտնվող բնակելի շենքի պատը և տանիքը վնասվել են: 
Դեպքի վայրում են շրջանային վարչության ներկայացուցիչները, փրկարարներն ու ոստիկանությունը: 
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Չեչելաշվիլիի փողոցի վրա՝ բնակեի տան հետնամասում, նոր սողանք է տեղի ունեցել։ Սողանքից վնասվել է տան պատն ու տանիքը, հայտնում է Վրաստանի պետական անվտանգության եւ ճգնաժամային կառավարման վարչությունից։
«Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ Դիդուբե Չուգուրեթիի շրջանային վարչակազմի ներկայացուցիչները։ Երկրաբանները ուսումնասիրում են իրավիճակը, որից հետո համապատասխան աշխատանքներ կձեռնարկվեն»,- մեջբերում է գերատեսչության հայտարարությունը Sputnik-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, կա 16 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Չեչելաշվիլիի փողոցի  բնակելի տներից մեկի հետնամասում, նոր սողանք է տեղի ունեցել, ինչից վնասվել են  տան պատն ու տանիքը, հայտնում է  Грузия-Online-ը: 
«Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ Դիդուբե Չուգուրեթիի շրջանային վարչակազմի ներկայացուցիչները։ Երկրաբանները ուսումնասիրում են իրավիճակը, որից հետո համապատասխան աշխատանքներ կձեռնարկվեն»,- հայտարարել են Վրաստանի պետական անվտանգության եւ ճգնաժամային կառավարման վարչությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 15 մարդ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին