168.am-ը գրում է. Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը լույս օգոստոսի 10-ի գիշերվանից խախտված է համակարգչային ծրագրի խափանման պատճառով, ինչի հետեւանքով 22 չվերթերից ութն իրականացվել են երեք-չորս ժամ ուշացումով։
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում, խնդիրը ծագել Է ուղեւորների եւ ուղեբեռի էլեկտրոնային գրանցման ծրագրում, ինչի պատճառով այդ գործողություններն արվում են ձեռքով, ինչը շատ ժամանակ է խլում: «Դրա հետեւանքով գիշերված ժամը 2-ից մինչ այժմ ուշացումներով են կատարվել թռիչքները Ստամբուլի, Մյունխենի, Աթենքի, Վարշավայի, Կիեւի, Դուբայի, Անթալիայի, Շարժայի ուղղությամբ»,-ասել են մամուլի ծառայությունում:
Այնտեղ նշել են, որ այժմ աշխատանք է տարվում ծրագրային խափանումը վերացնելու համար, ինչը մասնակիորեն առաջացել է այն բանի պատճառով, որ օդանավակայանում շուտով գործարկվելու է նոր մարդատար թերմինալ եւ իրականացվում է համակարգչային ծրագրերի վերանայման գործընթաց: Թբիլիսիի օդանավակայանի օպերատորը TAV Urban Georgia թուրքական ընկերություն է: