Ապրիլի 27-ին տաք եղանակ է սպասվում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ֆեյսբուքի իր էջում նա նախ այսպիսի գրառում է կատարել.
«Լավ է էլի, ջերմաստիճանը Սանկտ Պետերբուրգում հասնի +22, իսկ Երեւանում՝ +20 աստիճանի, երազելով սպասենք»:
Քիչ անց ավելացրել է.
«Լավ է՝ գոնե ապրիլի 27-ին՝ քաղաքացու օրը, տաք, արեւային եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու»:
Դիտեք նաև՝