▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչի համար բերման ենթարկեցին՝ չգիտեմ.Ակտիվիստ

«Ծեծ չի եղել իմ նկատմամբ, ուղղակի ոստիկանն իրեն ոչ կոռեկտ պահեց, բռունցքներ էր ցույց տալիս, երևի մեկը տեսել, մտածել է՝ խփում է: Կոշտ ձևով տարան դեպի մեքենան, իսկ, թե ինչի համար՝ ինչպես միշտ չգիտեմ: Ասացին՝ բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, թե ինչ պահանջ՝ չգիտեմ»,- Բերձորի դեպքերի առնչությամբ հրավիրված բաց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հիմնադիր խորհրդարանի»-ի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի առջև վիճաբանություն է տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և ոստիկանների միջև, մեքենաներ են տարվել տուգանային հրապարակ, իսկ  Հայկ Գրիգորյանին ու Գևորգ Սաֆարյանին բերման էին ենթարկել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին