▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տևական ժամանակ ես շատ քաղաքավարի կհրաժարվեմ նստել այն սեղանների շուրջ, որոնց վրա կլինի հայկական գինի. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Միացյալ Նահանգներում, ինչ-որ մի պահից սկսած, շատ հրեաներ քաղաքավարի ձևով հրաժարվում էին նստել այն սեղանների շուրջ, որոնց վրա կլիներ «ոչ կաշերային» (կրոնով արգելված) սնունդ։ Այդպես կամաց-կամաց 2-3% հրեական բնակչություն ունեցող երկրում սննդի 80-90%-ը «աննկատ» ձևով դարձավ «կաշերային» (հրեաներին համար թույլատրելի):

Այսօրվանից ես հայտարարում եմ «Հունիսի 4–ի բոյկոտ» հայկական գինուն։ Տևական ժամանակ ես շատ քաղաքավարի կհրաժարվեմ նստել այն սեղանների շուրջ, որոնց վրա կլինի հայկական գինի։ Բայց դա կանեմ սկզբունքային ու հետևողական ձևով։ Եթե գինին կմնա, ապա ներողություն կխնդրեմ, կասեմ, որ սկզբունքս թելադրում է չնստել հայկական գինով սեղանի շուրջ, ու կհեռանամ։

Եթե մեր հանրության 2-3%-ը վարվի նույն կերպ, ինչ ես, ապա իրավիճակ կփոխվի։ Եթե՝ ոչ, ապա ես կդառնամ տարօրինակ սկզբունք ունեցող մարդ։ Բայց կմնա՛մ այդպիսին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին