▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեժ վիճաբանություն ԱԺ-ում՝ Ալեն Սիմոնյանի ելույթից հետո

 

«Տպավորություն կար, որ հավաքվում ենք՝ միասնականություն ցույց տալու, բայց, առաջին իսկ ելույթից սկսած, քաղաքական շահարկումներ են․ քարոզարշավը բերել ենք, դրել ենք ստեղ, իբր Սյունիքնն ենք պահում, արա՜, ու զբաղվում ենք քարոզչությամբ»,- այս մասին այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Գալիս է Սյունիքից պատգամավորը, կանգնում է այստեղ ու ասում՝ Սիսիանը երևում է, Գորիսը երևում է․․․Լո՞ւրջ, վստա՞հ եք, որ երևում է: Ինչի՞ եք տենց բաներ խոսում․․․ Կամ տիկին Թովմասյանը գալիս, ասում է ՝ սուտ տեղեկություններ եք ասում: Միշտ ձեր «լավատեղյակ» աղբյուրները ճիշտն ասում են, մի՛ անհանգստացեք․․․ Եթե էդ փողը, որը ծախսվում է այս իշխանության վրա կեղտ շպրտելու համար, ծախսեիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, մենք շատ ավելի լավ արդյունքների կհասնեինք:


Կամ Սյունիքից պատգամավորը եկել, ասում է՝ ո՞նց եղավ, որ չկրակեցինք: Իսկ դուք ի՞նչ գիտեիք, որ իրենց նպատակը հենց դա չէր, որ մենք կրակեինք ու դա դառնար ավելի լայնամասշտաբ գործողություն: Թե՞ կարելի է ձեռի հետ, հընթացս մի վերնագիր կարդալ, գալ ստեղ ելույթ ունենալ, գալչկա ստանա, հետո ասել՝ ես ելույթ էլ եմ ունենում, կարո՞ղ ա ինձ էլ ցուցակ վերցնեք: Խի կարող ա էդ ամեն ինչը չե՞նք հասկանում կամ չե՞նք տեսնում»,- նկատեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակի ելույթից հետո դահլիճում թեժ վիճաբանություն սկսեց։ Ալեն Սիմոնյանը հորդորեց պահպանել լռություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին