▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ նոյեմբերի 28-ին լրագրողներին հայտարարել է՝ Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն: Դու որ հանրապետության նախագահի մեծ պաշտոնը զբաղեցնում ես, բացի ուրիշ երկրների նախագահներին շնորհավորելուց կամ ցավակցելուց, Անգլիայի թագուհու դագաղի մոտ լուսանկարվելուց, Էստոնիայի նախագահի համար դաշնամուր նվագելուց, Պուտինի մոտ ամբախ-զամբախ խոսելուց, Հայաստանին ի՞նչ օգուտ ես տալիս, այ պարապ վախտի թանկ խաղալիք»:

Թարմացված․ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը։ Ու սա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։
Ինչո՞ւ էր 2019-ին նոր շեֆդ՝ Նիկոլը գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Սրա նմանները Նիկոլից վտանգավոր են։
Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի։
Ամոթ քեզ, Վահագն Խաչատրյան, արդեն Խաչատուրյան։
Ազգանվանդ հետ արժեքներդ ու սկզբունքներդ էլ փոխեցիր»:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահն այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ.:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս 30 տարիների ընթացքում, Վահագն Խաչատուրյանն արձագանքել է՝ «թող վերցներ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին