▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութում դպրոցականները ուզում են հայերին սպանել ու կոկորդը կտրել, իսկ Հայաստանում խաղաղություն են ուզում. ադրբեջանագետ

 

Հայատյացության ամենավառ դրսևորումներից մեկը «խաղաղասեր» Ադրբեջանում. Նման գրառում է արել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում և տեղադրել տեսանյութ՝ նշելով, որ նկարահանողները ռուս բլոգերներ են, ովքեր շրջում են աշխարհով մեկ: Անցած տարի ամռանը Հայաստան էին այցելել։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/sahman.jpg

«Տեսանյութում դպրոցական երեխանները ուզում են հայերին սպանել ու նրանց կոկորդը կտրել, իսկ Հայաստանը նման ադրբեջանցի մեծացող սերունդի հետ խաղաղություն են ուզում:

Հայաստանի այն ՀԿ-ները կամ անհատ անձինք, ովքեր ջանասիրաբար ադրբեջանական խաղաղություն են քարոզում պետք է վերանայեն իրենց մոտեցումը, այլապես, իրենք նույնպես ինձ համար թուրքին ծառայող լրտեսներ կհամարվեն

Հ.Գ. Տեսանյութը նկարահանողները ռուս բլոգերներ են, ովքեր շրջում են աշխարհով մեկ: Անցած տարի ամռանը Հայաստան էին այցելել»,-գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին