Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Վրաստանի Բաթում քաղաքից հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս, թե ինչպես է քաղաքային ավտոբուսներում ամեն մի դռան մոտ տեղադրված մեկական վալիդատոր։ «Խնդիրը կայանում է նրանում, որ մեր քաղաքային իշխանությունը չի կարողանում կառավարել․ երկար ժամանակ է արդեն անցել, բայց հետևի մուտքերում վալիդատոր չկա։ Քաղաքային իշխանությունը պարտավոր է հանրային տրանսպորտի բոլոր մուտքերի մոտ տեղադրել վալիդատորներ։ Սա հանրային տրասպորտին ուղղված խնդիրներից ևս մեկն է, որ ՔՊ-ն չի կատարել»,- ասել է Սարգսյանը։
Տեսեք՝ ինչ հանգիստ են քաղաքացիները նստած տրանսպորտում, ոչ թե՝ Երևանի նման․․․
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet