▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հասկացա՞վ, որ 19 ամյա որդուն մարդասպան է դարձրել

Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հիմա հասկացավ, որ իր 19 ամյա որդուն մարդասպան ա սարքել:Որ էտ երիտասարդի ապագան լավագույն դեպքում կրիմինալն ա,իսկ ուրիշ, հոր ուրիշ դաստիարակության պարագայում գուցե շատ նորմալ պատանի լիներ, ուսում ստանար, սիրահարվեր, ընտանիք կազմեր: Երջանիկ լիներ:
Սուրիկ Խաչատրյանը և իր նման շատ իշխանավորներ կարծում են, թե իրենք հաղթել են: Բա էտ հաղթանակի գի՞նը: Բա ասում են հայրական բնազդը ամենաուժեղներից ա:
Հիմա ինչ ,Վարդանիկի ազգուտակը,Ռուբեն Հայրապետյանի պովրները,Սուրիկի տղան ու զինված բանդան պետք է անպայման մարդ սպանեին,որ իշխանությունը դանդաղ շտապելով քայլեր անի: Էս ա՞ նմաններից ազատվելու գինը:

Իսկ ընդդիմությունը: Ու՞ր է ընդդիմությունը, ինչու՞ հիմա հանրահավաքներ չի անում Ազատության հրապարակում, նախագահականի դիմաց, ինչու՞ չի պահանջում մարզպետի,նրա բանդայի բոլոր արածների անաչառ քննություն: Ու՞ր են աղոթողները, աղոթքը պրծավ:
Հետո էլ կասեն ժողովուրդը փողը վերցնում,մեզ ձայն չի տալիս: Իսկ ինչու՞ տա,եթե հիմա դուք հրապարակներում չեք,չեք փորձում ցույց տալ,որ արժանապատվությունը և բարոյականությունը դեռ չեն մահացել:Էսքան անհետևողական ինչպե՞ս կարելի է լինել:

Պետրոս Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին