▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի է ունեցել սցենարիստ, ռեժիսոր Արամ Մանուկյանի «Թույլ տվեք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան

Հուլիսի 14-ին Նարեկացի Արվեստի Կենտրոնում  տեղի է ունեցել սցենարիստ, ռեժիսոր, Արամ Մանուկյանի /Արամտինո/՝ «Թույլ տվեք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան:

/filemanager/uploads/2021/07/week-3/Tuyl_Tveq_film.jpg

Ֆիլմը նկարիչ և քանդակագործ Գեորգի Մանուկյանի մասին է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է նա որոշում Հայստանում վերարտադրել Իտալիայի ամենահայտնի շատրվաններից մեկը՝ Տրևիի հայտնի շատրվանը, իր գլուխգործոց քանդակներով, որը բացառիկ է աշխարհում:

Ֆիլմում սցենարիստ-ռեժիսոր Արամ Մանուկյանը, օգտագործելով այլաբանական մոտեցում, փորձել է հերոսին ներկայացնել այլ տեսանկյունից, որտեղ հերոսը ֆիլմում խոսում է ընդամնեը երկու բառ: Նրա փոխարեն խոսում է միտքը կամ ներքին ձայը, որը հնչյունավորել  է ՀՀ Վաստակավոր Արտիստ Բաբկեն Չոբանյանը:

Ֆիլմն իր մատուցման ձևով տարբերվում է դասական ժանի վավերագրական ֆիլմերի կոնցեպտից, միևնույն ժամանակ, դիտողին պարգևելով հույզեր, այլախոհություն և մոտիվացնում անելու անհնարինը:

Չնայած, որ սա Արամ Մանուկյանի անդրանիկ ֆիլմն է, այն արդեն հասցրել է ընդգրկվելու միջազգային կինոֆառատոնների ցուցակներում:

Ֆիլմի պրոդյուսեր Վազգեն Ղազարյանը հայտնում է, որը ֆիլմը մասնակցում է Իտալիայում  կայանալիք Golden Short Film Festival –կինոփառատոնին, որտեղ ընդգրկվել է հիմնական ցուցադրությունների ցանկում և առաջադրվել է որպես Ոսկյա կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ նոմինացիայում:

Ֆիլմը մասնակցության հայտ է ներկայացրել  նաև հետևյալ կինոփառատոններին՝

Inlove with art- Սանկտ Պետերբուրգ

Cannes short film festival-Ֆրանսիա

Golden Apricot Yerevan International Film Festival-Հայաստան

Cardiff International Film Festival- Միացյալ Թագավորություն

Tehran International short Film Festival-Իրանի Իսլամական Հանրապետություն

Հատուկ հրավերով մասնակցելու ենք  Rome Indpendent Cinema Festival-in և London International Short Film Festival-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին