Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին այս պահին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ երկու տասնյակ քաղաքական ուժ, որոնցից մի քանիսը հանդես են գալիս դաշինքով։
Irakanum.am-ը նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էր, թե որ քաղաքական ուժն ինչպես է դիրքավորվել այս ընտրություններին ընդառաջ։
Ուշագրավ է նաև այն, որ ընտրական այս գործընթացին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ վաղուց արդեն «քաղաքական դիակ» համարվող մի շարք մարդ կուսակցություններ, որոնք «վերակենդանացել» են շնորհիվ իրենց «կպած» գործարարների։
Այս շարքում է Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որի հետ օրեր առաջ համագործակցության հուշագիր է ստորագրել Տիգրան Արզաքանցյանը։ «Ինքնասիրահարված» այս քաղաքական գործիչը Երևանի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում փակցրել է իր պաստառը, տպավորություն ստեղծելով, թե ունի հասարակական լայն աջակցություն և ճանաչում։
Արզաքանցյան Տիգրանը փորձում է ցույց տալ, թե հայրենիքի ճակատագրով մտահոգ է, ու «բանը ու գործը» թողել եկել է այն փրկելու։ Միայն թե այս պահին չի ստացվում։ Բայց կարևորը ցանկություն է։ Առհասարակ այս ընտրությունները նմանվում են օլիմպիական խաղերի, որտեղ ևս կարևորը մասնակցությունն է։
Գործարարը բացի այն, որ սխալ քաղաքական «ամուսնություն» է իրականացրել, այլև ունի բառամթերքի խնդիր։ Օրինակ նույն հուշագրի ստորագրումից հետո ելույթ ունենալիս Արզաքանցյանը հայտարարել է, թե ուզում են մեր անդունդը խանգարեն։ Սա իհարկե քաղաքական «գուրու» համարվող Արզաքանցյանի միակ լեզվական բացթողումը չէ։
Նյութը ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում