▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանը՝ հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունների լուրերի մասին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր հրաժարականի և մասին լուրերին։

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասաց նա:

Լրագրողների հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ ունի, Տիգրան Ավինյանը չպատասխանեց:

Հավելենք, որ մամուլում պարբերաբար շրջանառվում էին լուրեր, որոնց համաձայն՝ Տիգրան Ավինյանի, վարչապետի և ՔՊ-ականների միջև տարաձայնությունների կան: 

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին