Երեկ սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

168.am-ի հաղորդմամբ՝ նրա նկատմամբ կատարվել է ինվազիվ միջամտություն. վերջինս ստենտավորվել է:
Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Վիճակը գնահատվում է բավարար:


