▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկի՛ն Բաթոյան, հիմա այս ՀՎՀ-ն ու ՀԾՀ-ն, ի վերջո, ի՞նչ են․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

«Տիկին Բաթոյան, հիմա այս ՀՎՀ-ն ու ՀԾՀ-ն, ի վերջո, ի՞նչ են, հարկ վճարողի համարը, հա՞»:

Այսօր ՀՀ կառավարության նիստի վերջում կատակեց վարչապետը՝ դիմելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ով նշեց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելի լավ կներկայացնի, թե ՀՎՀ-ն ինչ է:

Իսկ ՀԾՀ-ն, նրա խոսքով, սոցիալական քարտի համարն է, որը պարտադիր է քաղաքացիների համար 2003 թվականից, որովհետեւ առանց դրա գործարք չեն կարող իրականացնել.

«Եվ շատերն ունեն այն, պարզապես չգիտեն, որ ունեն»:

Ի պատասխան սրան` վարչապետն ասաց.

«Սիրելի՛ բազմաթիվ հայրենակիցներ, որոնք նամակ են գրել ինձ այդ թեմայով, ուրեմն հանրային ծառայության համարանիշը սոցիալական քարտի համարն է, ոչ մի բարդ բան, ՀՎՀ-ն էլ հարկ վճարողի համարանի՞շն է, պարո՛ն Անանյան, որով նույնականացնում ենք հարկ վճարողին»,- դիմելով ՊԵԿ նախագահին՝ հետաքրքրվեց վարչապետը, ինչին ՊԵԿ նախագահը դրական արձագանքեց։

«Դե, հիմա ապահովեք, որ 3 մլն դիտում ունենա այս հայտարարությունը»,- ընդգծեց վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին