Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ, երկարամյա եւ բազմափորձ քաղաքական գործիչ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա հրաշալի տիկնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։
«Առիթն օգտագործեցի եւ տիկին Բյուդենբենդերին հրավիրեցի մասնակցելու հոկտեմբերին Երեւանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին»,-գրել է նա։
Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերին: