▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թիմ, դուք ամենավատն եք բոլոր օպերատորների մեջ»

Ֆեյսբուքյան օգտատեր Հրաչյա Պապինյանի գրառումը․ «Թիմ, դուք ամենավատն եք աշխարհի բոլոր օպերատորների մեջ։ Էդ ինչպե՞ս է, որ բոլոր կապի օպերատորները արագ կարգավորեցին աղետի գոտում իրենց ծառայությունների խափանումները, դուք արդեն երկրորդ օրն է՝ տանջում եք էս ժողովրդին, ամոթ ձեզ։ Ինչպես կարողացավ Ռոստելեկոմը կես օրում սարալանջի բարդ հատվածներով նոր կաբելներ գցել, վերականգնել ինտերնետն ու հեռուստատեսային ցանցը։ Ինչո՞ւ չեք աշխատում, ո՞ւր է ձեր կապը։ Բոլոկադայի եք ենթարկել տասնյակ բնակավայրեր։ Տարածելը խրախուսվում է, մինչև հասնի դրանց խուլ ականջը»։

Նաիրա Զոհրաբյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

4 օր է ես զրկված եմ ինտերնետ կապից եւ տանը աշխատել չեմ կարողանում։ Team telecom-ը 4 օր է ինձ համոզում է, որ ամբողջ շենքում եւ ամբողջ մուտքում միայն իմ բնակարանի մալուխն է վնասված ու չորս օր է իրենք չեն կարողանում պեղել մի «մանտյոր», որ գա մեզ փրկի։ Իսկ ես 24-ժամյա ռեժիմով միջազգային կառույցներին եմ ուղարկում «դեմոկրատիայի բաստիոնում» կատարվող բեսպրեդելն ու բռնարարքները։

Հիմա չեմ ուզում մտածել, որ ինձ մալուխազրկելն ու համառորեն պարապ մանտյոր չունենալը «դեմոկրատիայի փարոսներից» մեկի հետ պայմանավորված մելկի ժուլիկություն է։

А черт его знает։

Ալո, #teamtelecom:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին