▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրանյութ, այլմոլորակայիններ և առաջին սեքս.Նոր անկեղծ հարցազրույց Քեթի Փերիից

Երգչուհի Քեթի Փերին զարդարել է GQ ամսագրի հունվար ամսվա շապիկը: Տղամարդկանց ամսագրի համար տված իր հարցազրույցում երգչուհին պատմել է, թե ինչպես է կորցրել իր կուսությունը, ինչու նա չի օգտագործում թմրանյութ և ինչու է հավատում այլմոլորակայիններին:

Թմրանյութերի մասին: Ես չեմ սիրում օգտագործել թմրանյութ: Ինձ թվում է, որ այդ ժամանակ ինձ ուզում են սպանել:

Գեյշաների մասին: Գեյշաները իսկական սիրո մասնագետներ են :

Ինչի՞ մասին է նա երազել 11 տարեկանում: Ես հիշում եմ, թե ինչպես էի պառկում, նայում ոտքերիս և աղոթում: Այդ ժամանակ ես Աստծուն խնդրում էի, որպեսզի նա պարգևեր ինձ այնպիսի մեծ կրծքեր, որ ես այլևս չկարողանայի պառկած նայել ոտքերիս:

Այն մասին, թե նա ինչքան է վաստակել իր առաջին ելույթների ժամանակ: Ես գնում էի Սանտա Բարբարայում գտնվող մի ֆերմա, հանում էի իմ կիթառը և սկսում էի երգել այն երգերը, որոնք այդ ժամանակ ինքս էի ստեղծագործում: Ինձ կարող էին տալ, օրինակ, մի քանի ավոկադո, մի քիչ աղանդեր կամ 15 դոլար: Այդ ժամանակ ինձ համար դա մեծ գումար էր:

Ջեֆ Բակլիի «Grace» երգի մասին, որի ընթացքում նա կորցրել է իր կուսությունը: Ես ուղղակի խենթանում եմ այդ երգի համար:

Կյանք մահվանից հետո: Ես չեմ հավատում, որ Աստված մորուքով ծեր տղամարդ է, ով նստած է իր գահին: Ինչպես նաև չեմ հավատում, որ մենք մահվանից հետո հայտնվում ենք դժոխքում կամ դրախտում:

Պլաստիկ վիրահատությունների մասին: Ես երբեք չեմ դիմել ոչ մի պլաստիկ վիրահատության: Իմ քիթը, իմ այտերը, իմ կրծքերը, ամեն ինչ  իրական է:

Նյու Էյջի մասին: Ես ամեն ինչին նայում եմ հոգևոր տեսակետից, հավատում եմ աստղաբանությանը և այլմոլորակայիններին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին