▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տոնակատարության համար՝ 2 միլիոն դոլար. զոհերի հիշատակն անարգելու համար գումար կա». Ռազմիկ Գևորգյան

Պահեստազորի փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ «Հրապարակ» օրաթերթի, կապիտուլյանտ ցեղասպանի կողմից կազմակերպվող` Սեպտեմբերի 21 սրբապիղծ, գունագեղ տոնակատարության համար, ծախսվելու է մեկ միլիարդ դրամ (երկու միլիոն դոլար): Նախ ասեմ, որ այս տարի ցանկացած տոնակատարություն նշելը, մեղմ ասած, սրբապղծություն է, բայց քանի որ ՀՀ թրքասեր իշխանությունը բաղկացած է սրբապիղծ հայասպանների ոհմակից, ուստի զարմանալու ոչինչ չկա:
Անդրադառնամ ծախսվող երկու միլիոն դոլարին.
ՀՀ պետական պարտքը` հատել է իննը միլիարդ դոլարի շեմը, պետական բյուջեում գումար չկա պետպատվերով բուժսպասարկման համար, գումար չկա մանկավարժների, զինվորականների, գիտնականների, բժիշկների և այլ մասնագետների աշխատավարձերի բարձրացման համար և սա այն պարագայում, որ առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները օր օրի թանկանում են, գումար չկա մեր հաշմանդամ զինծառայողների պրոթեզավորման և սոցիալական աջակցության համար, գումար չկա անօթևան մնացած արցախահայերին և երկրաշարժից տուժած գյումրեցիներին բնակարանով ապահովելու համար, գումար չկա բանակը սպառազինելու և մարտական դիրքերում տարրական պաշտպանական և կենցաղային պայմաններ ստեղծելու համար, բայց սրբապղծության, ազգին նվաստացնելու ու ծաղրելու, զոհերի հիշատակը անարգելու համար` գումար կա: Պարզ հաշվարկի դեպքում` ինքներդ կհասկանաք, թե քանի վերը նշված խնդիր կլուծվի երկու միլիոն դոլարով, բայց կապիտուլյանտը հավանաբար կատարում է եղբոր` վիժվածք ալիևի հերթական պատվերը...
Հ.Գ_ Սեպտեմբերի 21 կտեսնենք` թե քանի սրբապիղծ թուրքի վիժվածք կա Հայաստանում. Եվ հիշեցնեմ նախկիններից վառված նախիրին, որ նախկինում Սեպտեմբերի 21 միջոցառումներին, մաքսիմում ծախսվել է հարյուր միլիոն դրամ, տասը անգամ քիչ ցեղասպանի նախատեսածից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին