▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տոնոյան Դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրել է.

«տոնոյան դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա:

Չէր հավատում ոչ թե պատերազմական գործողությունների հետևանքները տեսնելով, այլ չէր հավատում, որովհետև Հայաստանում կազմակերպված իշխանազավթմանը մասնակցային օժանդակություն էր դրսևորել, ինչն էլ անձեռնմխելիության յուրատիպ զգացողություն էր տվել: Սակայն, անհայրենիք նիկոլն ամեն անգամ ապացուցում է, որ իրեն հանցակցելը միայն «օգտագործել ու շպրտել» տրամաբանության մեջ է:

դավիթը լավ չի հասկանում, որ եթե բանակը նիկոլի համար դարձրեց «կլուբնիկ» համտեսելու տաղավար, ապա իրեն էլ կդարձնեն ցուցանմուշ 44-օրյա իրականության վերջնական կոծկման համար:

Իսկ դավիթի բոլոր քայլերը, ներառյալ վերջին հարցուպատասխանն անգամ կամքի նշույլներ չեն արտացոլում: Վերջինս անհայրենիքին ասում է, արագ կարգավորի հարցերս, թե չէ կարող եմ ասել, որ բանակի «կլուբնիկն» այդքան էլ համեղ չէր: Միաժամանակ տեղ թողնելով, թե միշտ էլ կարող է ասածներին ավելացնել «մեր վարչապետը տեղյակ չի» հիմարությունը: Իսկ իրականությունն այն է, որ ոնց իր ժամանակ էր ամեն ինչից տեղյակ, այնպես էլ հիմա:

Նոր պատերազմ, նոր տարածքներն էլ, ոչ այլ ինչ էր, քան Արցախը Հայաստան է և վերջ, սկսում ենք զրոյական կետից, յոթ նոր սկզբունքներ, օպերատիվ կապ ալիևի հետ, վերելակային պայմանավորվածություններ և նմանատիպ այլ հայտարարությունները, որոնք միայն նպատակ ունեին կազմակերպելու Արցախի հանձնումը:

Իսկ էս նկարը նաև քո պատկերն ա: Բարոյալքված, զինվորական հագուստով մարդիկ պարում են իրենց հայրենիքն ու հայրենակիցներին կործանած դավաճան տականքի հետ:

Հ. Գ. Ալկոհոլը վնասակար է առողջությանը, իսկ նիկոլի հետ օգտագործածը` կործանարար»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին