▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոփչյանը հավատարմության թեստը չի՞ անցել

 

Ասում են, թե Հայաստանում քաղաքականությունն արմատներ է ձգել ամեն տեղ, անգամ մշակութային ոլորտներում: Քաղաքական խաղեր են տալիս նույնիսկ առաջին հայացքից ապաքաղաքական թվացող մշակութային գործիչները:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի աշխատանքից ազատման մասին վերջին շրջանում շրջանառվող լուրերը նաև հենց այդ համատեքստում են, և դրանք դատարկ տեղը չեն առաջացել: Հավանաբար երաժիշտը որոշել է չբավարարվել իշխանական իր ազդեցիկ տանիքներով և իր համար նաև այլընտրանքային հովանավորներ ու տանիքներ է փնտրել ու գտել: Մասնավորապես, վերջին տարիներին ֆինանսավորում է ստացել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից:

Թոփչյանի այս խաղերը, այն էլ նախընտրական շրջանում, բնականաբար, դուր չեն եկել նրա հովանավորներին: Վերջերս հեռուստահարցազրույցներից մեկում իրեն Կոմիտասի հետ համեմատող երիտասարդ այս դիրիժորը, ինչպես ասում են, հավատարմության թեստը չի անցել և հայտնվել է ոչ հաճելի դրության մեջ:

 

Այս մասին գրում է irates.am-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին