▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ մկնդեղ է օգտագործել

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Նա նույնպես, պարզվում է, մկնդեղ է օգտագործել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Նշված համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել յոթ երեխա՝ նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։

Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել էր նրանց 57-ամյա պապը, որը, մեր տեղեկություններով, կալանավայրից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բուժկենտրոնի թունաբաններից բժիշկ Գաբրիելյանը նշել է, որ կալանավայրից օգոստոսի 30-ին իրենց մոտ տեղափոխված հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում։ Այն հարցին, թե ինչպես է նա մեկնաբանում իր արարքը՝ ինչու է մկնդեղ ընդունել, բժիշկը պատասխանել է, որ հիվանդը թեպետ գիտակցությունը չի կորցրել, սակայն իրենց հարցերին չի պատասխանում։

Կարո՞ղ էր մկնդեղ ընդունելը լինել պատահականություն․ այս հարցին ի պատասխան բժիշկ Գաբրիելյանն ասել է․ «Նույն ընտանիքն է, նույն ժամանակահատվածում խմել են մկնդեղը, կարո՞ղ էր դա պատահականություն լինել․․․ ես չեմ կարող ասել, նման հարցերին ուղղակի չենք կարող պատասխանել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին