▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Toto Gaming-ի և «Արարատ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների համատեղ ասուլիսը. նոր ամբասադորը

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, տեղի ունեցավ TotoGaming ընկերության և «Արարատ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների համատեղ ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց ակումբի և կազմակերպության միջև պաշտոնական համագործակցությունը շարունակելու մասին, ինչպես նաև ներկայացվեց ընկերության նոր ամբասադորը՝ ի դեմս «Արարատ» ՖԱ-ի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի։

Ինչպես գիտեք՝ արդեն 1 տարի է, ինչ TotoGaming-ը հանդիսանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը։

Ընկերության մարկետինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը նշեց, որ TotoGaming-ում շատ գոհ են համատեղ աշխատանքի արդյունքներից և ուրախությամբ կշարունակեն այն նաև այս տարի։

Արարատ ֆուտբոլային ակումբը 2020/2021 մրցաշրջանում նվաճեց Հայաստանի գավաթը և անցավ Եվրոպայի լիգայի որակավորման փուլ, որտեղ չնայած բավականին հզոր մրցակիցների պատվով ներկայացրեց Հայաստանը:

Ակումբի ներկայացուցիչները ևս գոհունակության խոսքեր ասացին 1 տարվա համագործակցության վերաբերյալ՝ հայտնելով իրենց երախտիքի խոսքը և պատրաստակամությունը նոր նվաճումների հասնելու TotoGaming-ի հետ միասին։

TotoGaming-ը միշտ կանգնած է հայկական սպորտի կողքին և պատրաստ է խթանել մեծ պոտենցիալով մարզիկների և սպորտային ակումբների: Նման մարզիկներից է նաև Դավիթ Մանոյանը, ով դարձել է TotoGaming-ի դեսպանը: Կողմերը վստահ են, որ միասին կնպաստեն հայկական սպորտի զարգացմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին