Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 1-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր և այդ օրը Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիայում էր:
ՀՀ վարչապետի տիկին ֆեյսբուքյան իր էջում արդեն այսօր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է իր ծննդյան օրվան։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա...
Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:
Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով»: