Թուրքիայի ազգային մեծ Ժողովի(ԹԱՄԺ-TBMM) հերթական նիստի ժամանակ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Օքթայ Սարալի և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի միջև վեճ է ծագել, և պատգամավորները սկսել են ծեծել իրար:Մյուս պատգամավորները, երբ փորձել են միջամտել, խորհրդարանում իսկական ծեծկռտուք է առաջացել:
Թուրքական «Հյուրիյեթի» տեղեկացմամբ` «ծեծկռտուքի պատճառով խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յակուտը ստիպված է եղել դադարեցնել նիստը: Բյուլենթ Թեզջանը, հարված ստանալով աչքին, տեղափոխվել է հիվանդանոց.գրում է ermenihaber-ը:
Թուրք պատգամավորները կրկին ծեծել են իրար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet