▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական մամուլն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարելիք այցին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարելիք այցին անդրադարձել են թուրքական հայտնի լրատվամիջոցները։

Թուրքական «Հուրիեթ»-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան է մեկնում։ «Հայաստանում Քարդաշյան ընտանիքի անցկացրած 8 օրերը նկարահանվելու են եւ ամեն ինչ ցուցադրվելու է Keeping Up With The Kardashians ռեալիթի ծրագրում»։

ԱՄՆ հեռուստատեսությունում Ցեղասպանության քարոզչություն։ Նման  վերնագրով է Քարդաշյանի հայաստանյան այցը մեկնաբանել թուրքական Superhaber.tv-ին։

Թուրքական Internethaber կայքն էլ գրում է, որ Քիմ Քարդաշյանը օդանավակայանում լրագրողների հայտնել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար է այցն իրականացնում։ «Հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ էր, եւ այս այցը մեր ընտանիքի համար շատ կարեւոր է»,-Քիմի խոսքերը մեջբերում է Internethaber-ը։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին