▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը շարունակում են որոնել հայերի գանձերը` Facebook-ով օգնություն խնդրելով հայերից

Թուրքական «Թարաֆ» պարբերականը անդրադարձել է Մուշի հայկական պատմական տների ապամոնտաժմանը` խնդիրը դիտարկելով մեկ այլ շատ կարևոր խնդրի` Թուրքիայում  տարածված գանձախուզության տեսանկյունից: 

Մուշում ապամոնտաժվող հայկական տները թալանում են: Տների տակ փորած գանձախույզները, Facebook սոցցանցի միջոցով հայերի գտնելով, նրանցից օգնություն են խնդրում` դրա դիմաց մասնաբաժին առաջարկելով:

ԱՄՆ-ում բնակվող  Նադյա Ույգունը պատմել է, որ Մուշի ավերումների սկսումից հետո գանձ որոնողներից 10-ից ավել նամակ է ստացել:
«Facebook  սոցանցում  Մուշում բնակվող իմ ընկերների հետ գրառումների միջոցով ինձ են գտել: Այդպիսի հիմար պահանջները տեսնելով` իմ մոտ այնպես զգացողություն էր, որ ցեղասպանության ենթարկված պապերիս մեկ անգամ էլ են սպասում: Տների ավերակների մեջ գանձ որոնելը հիմարության գագաթնակետն է… Մուշում հայ չի մնացել, վերջացավ, հիմա էլ մշակութային ցեղասպանություն են շարունակում` զբաղված են նրանց հետքերը, նրանց մասին հիշողությունը ջնջելով: Միայն պետությունը կարող է դրան խոչընդոտել»,-ընդգծել է Ույգունը:

Մուշի բնակիչ Ռոբին Էրդենջին էլ հաստատեց, որ պատմական տների ավերակներում գանձախույզներ են ման գալիս: Ըստ Ռոբինի` երբեմն բահերով, երբեմն էլ հողափոր մեքենաներով  գալիս գանձ են որոնում: «Նրանք հավատում են, որ աքսորի ժամանակ հայերը իրնեց ոսկիները հողի տակ են պահել: Այդ իսկ պատճառով էլ ամեն տեղ փորում են: Չեմ տեսել, որ նրանց փնտրտոուքները որևէ արդյուքն տան, բայց ակնհայտ է, որ այդ հորատումներով բնությունն ավերում են»,- հայտնել է Մուշի բնակիչը:

Գարո Փայլանն էլ  պատմել է, որ  90-ականներին գանձախույզները առևանգել էին իրեն:

«90-ականներին որպես զբոսաշրջիկ գնացել էի Դիարբեքիր: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտակայքում շրջելիս փորձում է եկեղեցու մասին տեղեկություններ հավաքել:  Իմանալով որ հայ եմ` գիշերով ինձ առևանգեցին` ասելով. «Եկել ես գանձ գտնելու, մեզ տեղը պետք է ցույց տաս, թե չէ քեզ կսպանենք»:  Սակայն առավոտյան հավատալով, որ գանձի հետևից չեմ եկել, ինձ բաց թողեցին»:

Փայլանը նաև նշել է, որ որոշ գանձ որոնողներ հավատում են, որ եթե քահանան աղոթք կարդա, ուրեմն իրենք հաստատ գանձը կգտնեն ու երբեմն եկեղեցի գնալով այդպիսի պահանջներ են ներկայացնում:

Հիշեցնենք, որ հայկական թաղամասի քանդումը ծրագրող «քաղաքաշունության» նախագծի շրջանակներում  նախատեսվում է 500 տան փոխարեն բազմաբանակրան շենքեր կառուցել:Պատմական տների 80 տոկոսը արդեն քանդվել է: Սակայն հայկական տների ապամոնտաժումը դադարեցվել է Վանի մշակույթի պահպանության խորհրդի կողմից`հայկական տներից մեկի գրանցումից հետո.գրում է Ermenihaber-ը:



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին