▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երևանում ադրբեջանցիների, թուրքերի հետ. Արտաշես Ալեքսանյան

«Իրավունքը» զրուցել է «Մեր տունը Հայաստանն է»կուսակցության պատգամավորության թեկնածուՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում եք ստորև.

 Պարոն Ալեքսանյանինչպիսի՞ տպավորություններ ստացաք ընտրություններիցԿապիտուլյացիայից հետո արդա՞ր եք համարում Նիկոլ ՓաշինյանիՔՊ-ի հաղթանակը:

Վեց հարյուր հիսուն հազարի համար արդար էր, մնացած մասնակիցների համար արդար չէր: Իսկ նրանք, ովքեր որ չեն մասնակցել, դա էլ կարելի է ասել` ամեն ժողովուրդ արժե իր թագավորին: Ամեն թագավոր արժե իր ժողովրդին: Այստեղ տեղին է հիշել Նժդեհի վերջին նամակը, որտեղ ասում է. "Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ-որ ուզում էր թշնամինՎա՛յ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանըներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզԱստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ":

/filemanager/uploads/2020/09/week-1/artashes_alexanyan.jpg

– Ձեր կարծիքովինչո՞ւ չմասնակցեցին ընտրություններինՉէ՞ որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենեւ իրենցից յուրաքանչյուրի ձայնն էլ որոշիչ էր:

-Դա իրենց պետք է հարցնել: Երեւի թե հավատքի պակասից էր դա: Մարդիկ այնքան անհավատ են, որ չեն հավատացել ոչ մի բանի, կամ էլ գողացել են հավատքը մարդկանց:

– Իսկ Դուք սպասո՞ւմ էիք այդ հաղթանակին:

Եթե արդարության մասին եք ասում, ասեմ, որ դատախազությունում, ոստիկանությունում գործեր կան հարուցված: Եթե դա արդար է համարվում, ուրեմն արդար է: Բայց եթե արդեն պատկան մարմինները, կամ դատախազությունը գործում են, չգիտեմ ի՞նչ արդարության մասին է խոսքը: Անդրադառնալով ընտրություններին` այս առիթով ռուսական մի խոսք կա. "Անտառը զգալիորեն կրճատվեց, բայց ծառերը շարունակեցին քվեարկել կացնի օգտին, որովհետեւ կացնի բռնակը փայտից էր, որի համար մտածում էին, որ կացինը իրենցից մեկն է":

– Նորից վերարտադրվեց Նիկոլ ՓաշինյանըԸստ Ձեզի՞նչ ապագա է մեզ սպասվում:

Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ: Մեր երկիրը օրենքից, Սահմանադրությունից դուրս երկիր է, որտեղ օրենքը եւ Սահմանադրությունը չեն գործում: Նախեւառաջ, եթե նրան համարում էին կապիտուլյանտ, դավաճան, ընդդիմություն կոչվողները չպետք է նրա հետ  գնային ընտրության:

– Իսկ դուք շարունակելո՞ւ եք պայքարել:

Ես իմ ամբողջ կյանքում պայքարել եմ, պայքարում եմ ու կպայքարեմ հանուն ազգային գաղափարախոսության, հանուն մեր ազգի: Ամեն հայերեն խոսացող հայ չի: Ցավոք սրտի, մենք քիչ ենք մնացել: Ես չէի պատկերացնում, որ այսքան այլազգի ունենք մենք երկրի ներսում: Սրանք դրսից ուղղորդված ծրագրեր են, որ իրականացվում են: Իսկ ժողովուրդն էլ էշի ականջում քնած է:

– Իսկ արթնանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Արթնանալու համար անհրաժեշտ է հասարակության վերադաստիարակում, իսկ դրան պահանջվում է երկար ու ձիգ տարիներ, 30-40 տարի: Որպեսզի կարողանան սերունդ դաստիարակել, որպեսզի մեծանան հայեցի, հայ գաղափարախոսությամբ: Տեսեք ինչ արեց Ալիեւը: Նա 30 տարի կուտակեց զենք-զինամթերք, իր հարաբերությունները ճշտեց տարբեր երկրների հետ եւ միանգամից անցավ գործողության, որը որ բերեց նրան, որ մենք կորցրինք Արցախի յոթանասունհինգ տոկոսը, էլ չեմ ասում մյուս կորուստները: Ունեցանք անհետ կորածներ, գերիներ, 5000 զոհեր, որոնք պետք է սերունդ տային` իրենցից հետո ժառանգ թողնելով: Շատ վնասներ տվեցինք, եւ ինչի՞ համար, նրա համար, որ երեսուն տարի կողոպտեցին, քայքայեցին մեր հայրենիքը: Իսկ մեղավորը միայն իրենք չեն: Մենք էլ ենք դրա մեղավորը, որ թույլ տվեցինք քանդելու եւ քայքայելու մեր երկիրը: Եթե թույլ չտայինք, չէին անի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին