▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերն այսօր էլ քաջ գիտակցում են, որ Արևմտյան Հայաստանի այդ շրջանները վաղ թե ուշ վերադարձվելու են տերերին

 

Սկսած 1915թ.-ից Թուրքիայի իշխանությունները, անկախ կուսակցական պատկանելիությունից, կուսակցական ծրագրերից, ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Արևմտյան Հայաստանում, քաղաքաշինությունը մինչև 1970-ականները թողել էին 0 մակարդակի վրա, այնուհետև՝ ելնելով զբոսաշրջիկությունը զրգացնելու ծրագրից, արևելյան քաղաքներում սկսեցին կառուցել հյուրանոցներ և ադմինիստրատիվ աշխատակիցների համար բազմաբնակարաններ: Թուրքերն այսօր էլ քաջ գիտակցում են, որ այդ շրջանները վաղ թե ուշ վերադարձվելու են տերերին: Քանի անգամ այցելել եմ Արևմտյան Հայաստան ու ամեն անգամ համոզվել, որ թուրքերը սպասում են, իրենք հոգեբանորեն պատրաստ են: Այստեղ անգամ գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի համար ոռոգման ջրի ցանցեր չեն անցկացնում, մինչդեռ ասենք հենց Էրզրումում բոլորովին այլ վիճակ է: Այստեղ, ինչպես ասում են, խորը արմատներ են ձգել և կարծես իրենք սահման են գծել՝ մինչև այստեղ, մինչև Էրզրում: Ով եղել է Վանում ասածս կփաստի:Մհերի Դռան մոտ, քրդերն ապրում են վրաններում, այստեղ նրանք էլ այդքան հակված չեն մշտական բնակության: Մտածում են դեպի Ստամբուլ, այնտեղից էլ Եվրոպա գնալու մասին...
Մասիսի լանջերին ապրող քրդրեն անգամ չունեն էլեկտրոէներգիա, այսինքն այստեղ անցկացված չէ էլեկտրական լարեր, ջուրը վերցնում են աղբյուրներից...
Ալաշկերտում եթե տեսնեք բարեկարգ շինություն ուրեմն կամ ադմինիստրատիվ շենք է կամ էլ դպրոց: Այստեղ անգամ չկա որևէ գործարան կամ ֆաբրիկա ու ընդհանրապես արևելյան նահանգներում գործարանները կարելի է հաշվել մատների վրա...
Կիլիկիա Հայաստան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին