«Թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք. Փաշինյանի ականջին ԱԳ նախարարի գաղտնի ասածը հայտնվել է ԶԼՄ–ներում...
***
|
«Ի՞նչ էիք շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին, ասում էիք՝ թուրքերը բացում են, ի՞նչն են բացում, սահմա՞նը»,- լրագրողները հետաքրքրվեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից: «Կբացեն՝ կհասկանանք։ Սահմանի բացումը մի օր լինելու է, բայց էս անգամ խոսքը մի փոքր այլ բանի մասին էր։ Լավ բաների մասին է խոսքը և այսուհետ լավ բաների մասին է լինելու»,- ասել է Միրզոյանը։ *** |
|
Շենգավիթում քարոզարշավի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Արարատ Միրզոյանն ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր՝ թուրքերը բացում են: «Նկատի ուներ, որ մենք մինչև հիմա Թուրքիայից ապրանքներ արտահանելու համար պետք ա դա ձևակերպեինք... ապրանքը, երբ առնում ենք որևէ երկրից ու արտահանում ենք ուղիղ որևէ տեղ, պետք է նշվի հասցեատեր երկիրը: Նախկինում իրենց կարգավորումներով ՀՀ-ն էդ ցանկում չկար և ձևակերպվում էր երրորդ երկիր ու երրորդ երկրից նոր արտահանվում էր ՀՀ: Գիտեք, որ ՀՀ-ում թուրքական արտադրության բազմաթիվ ապրանքներ կան: Հիմա իրենք ձևակերպում են, որ էդ ցանկում կարողանան առաքման երկիր ՀՀ-ն նշել»,- ասաց Փաշինյանը: |


